Տնտեսագիտության բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակակիր են դարձել Էսթեր Դյուֆլոն (Ֆրանսիա), Աբհիջիթ Բեներջին (Հնդկաստան) եւ Մայքլ Կրեմերը (ԱՄՆ),- տեղեկացնում է Նոբելյան կոմիտեն։
Մրցանակը հանձնվել է «աղքատության մակարդակի նվազեցման փորձարարական մոտեցման համար»։
Էսթեր Դյուֆլոն ամենաերիտասարդ գիտնականն է, որ տնտեսագիտության բնագավառում պարգեւատրվել է Նոբելյան մրցանակով։ Նա 46 տարեկան է եւ երկրորդ կինն է, որ արժանանում է նման մրցանակի։