Հինգերորդ տուրի հանդիպումներից հետո հայտնի են դարձել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի 16 մասնակիցներից 8-ը։
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ հաջորդ փուլ են դուրս եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Փարիզի ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը», իսկ ավելի վաղ՝ Մյունխենի «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ատլետիկոն», իսպանական «Բարսելոնան»։
Եզրափակիչ՝ վեցերորդ տուրը կկայանա դեկտեմբերի 10-ին և 11-ին։