Լոս Անջելեսում հայտարարվել են «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդները:
Բոլորից շատ՝ ինն անվանակարգերում են ներկայացվել Դևիս Օ. Ռասելի «Խաբեություն ամերիկյան ձևով» և Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆիլմը:
Լավագույն ֆիլմ անվանակարգում ներկայացվել են հետևյալ ֆիլմերը՝ «Խաբեություն ամերիկյան ձևով» «Կապիտան Պիլիպսը», «Նեբրասկա», «Ֆիլոմենա», «Ստրկության 12 տարին», «Ձգողականություն», «Նա» և «Դալլասի գնորդների ակումբ»:
Օսկարի մրցանակակիրների անունները հայտնի կդառնան մարտի 2-ին՝ Օսկարի 86-րդ մարցանակաբաշխության ժամանակ: