տուն Քաղաքական Միջազգային Հայտնի են դարձել Եվրամիության ամենահարուստ և ամենաաղքատ շրջանները

Հայտնի են դարձել Եվրամիության ամենահարուստ և ամենաաղքատ շրջանները

102
0

European union concept, digital illustration.

Եվրամիությունում պարզել են այդ կազմակերպության անդամ երկրների ամենաաղքատ և ամենահարուստ տարածքները։ Ռումինիայի հյուսիս-արևելքը համարվել է ԵՄ-ի ամենաաղքատ շրջանը։ Ամենահարուստը Լոնդոնն է։ Այս մասին հաղորդում է Realitatea-ն։

Համաձայն ԵՄ վիճակագրական տվյալների՝ ՀՆԱ-ն Ռումինիայի այդ շրջաններում կազմում է ԵՄ-ի ՀՆԱ-ի միջինացված ցուցանիշի գրեթե 31 տոկոսը։ Ռումինիայի հյուսիս-արևելքին հաջորդում է Բուլղարիայի հյուսիս-արևմուտքը, որտեղ ՀՆԱ-ն ԵՄ-ի ՀՆԱ-ի 32 տոկոսն է կազմում։

Բացի այդ, հայտնի է դարձել, որ 75 տոկոսանոց շեմից ցածր են Լեհաստանի 15, Հունաստանի՝ 9-ը, Չեխիայի՝ 7 շրջաններ։ Լոնդոնում այդ ցուցանիշը կազմում է 321 տոկոս։ Նրան հետևում են Լյուքսեմբուրգը (266 տոկոս), Բրյուսելը (222 տոկոս), Համբուրգը (202 տոկոս), Բրատիսլավան (186 տոկոս), Պրահան (171 տոկոս) և այլն։