Condé Nast Traveler ճանապարհորդական ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն քաղաքների ցուցակը: Այն գլխավորում է Մեքսիկայի Սան Միգել դե Ալլենդե քաղաքը: Երկրորդ հորիզոնականում գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը, իսկ երրորդում՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքը:
Ցանկում, որն ընդգրկում է 25 քաղաք, տեղ են գտել Վիեննան, Հռոմը, Քեյփթաունը, Պրահան, Կրակովը, Բեյրութը, Բրուժը, Սիդնեյը, Փարիզը, Մելբուրնը: Ցուցակը եզրափակում է Բարսելոնը:
ԱՄՆ-ի լավագույն քաղաք է ճանաչվել Չարլսթոնը (Հարավային Կարոլինա):
Նշվել են նաև լավագույն ավիաընկերությունների անունները: Լավագույն ամերիկյան ավիաընկերությունը Virgin America-ն է, իսկ միջազգայինը՝ Singapore Airlines-ը: