Ավստրալիական Qantas ավիաընկերությունը գլխավորել է աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերությունների վարկանշային աղյուսակը։ Այն կազմել են AirlineRatings.com կայքի մասնագետները։
Ուսումնասիրվել են 448 ավիաընկերությունների ցուցանիշներ։ Qantas-ն արժանացել է 2013 թվականի ամենաանվտանգ ավիաընկերության տիտղոսին հիմնականում այն պատճառով, որ 1950-ականներից ի վեր այս ավիաընկերության և ոչ մի ինքնաթիռի վթարի հետևանքով մարդկային զոհեր չեն գրանցվել։
Լավագույն տասնյակում են նաև՝ Air New Zealand (Նոր Զելանդիա), All Nippon Airways (Ճապոնիա), Cathay Pacific Airways (Հոնգ Կոնգ), Emirates (ԱՄԷ), Etihad Airways (ԱՄԷ), EVA Air (Թայվան), Royal Jordanian (Հորդանան), Singapore Airlines (Սինգապուր), Virgin Atlantic (Մեծ Բրիտանիա).
Ամենավտանգավորների ցանկում են ղազախական SCAT-ը, աֆղանական Kam Air-ը և սուրինամական Bluewing Airlines-ը։ Բոլոր այս ավիաընկերությունների մուտքը Եվրամիության օդային տարածք արգելված է։
Նշվում է նաև, որ 1945 թվականից հետո 2013-ն ամենաանվտանգն է եղել ավիափոխադրումների համար։ 29 ավիավթարների հետևանքով զոհվել է 269 մարդ։ Համեմամատության համար նշենք, որ 2012-ին զոհվել է 500 ուղևոր, իսկ ամենաշատ ուղևորները զոհվել են 1996 թվականին՝ 2272 մարդ։