ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ոստիկանության պետ է նշանակվել է Արման Սարգսյանը, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ Էդուարդ Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: Հրամանագրերը ներկայացնում ենք ստորև.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»,- ասված է նախագահի հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: