Սիրահարների տոնի առթիվ սոցիալական ցանցերը ողողված են զույգերի լուսանկարներով եւ խոստովանություններով:
AraratNews.am-ը ներկայացնում է հայ և համաշխարհային հայտնիների վալենտինյան ֆոտոշարքն ու հրապարակումները:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սոցիալական կայքերում հրապարակել է իր և ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի լուսանկարը և գրել. «Ուրախ Վալենտին»:
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ, Յորքի արքայադուստր Եվգենյան Instagram-ի իր օգտահաշվում հրապարակել է իր և ամուսնու լուսանկարը և գրել. «Վալենտինի օրը ես ցանկանում եմ կիսվել Ջեքի հետ հին՝ 2010 թվականի լուսանկարով: Դա այն տարին էր, երբ մենք հանդիպեցինք: Ուրախ Վալենտին»:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Instagram-ի իր օգտահաշվում հրապարակել է իր և Միշել Օբամայի լուսանկարն ու գրել. «Ուրախ Վալենտին՝ իմ հավերժ պարընկերուհուն»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, Instagram-ի իր օգտահաշվի Story հատվածում Վալենտինի օրվա կապակցությամբ հրապարակել է իր և Ալեն Սիմոնյանի լուսանկարները:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի կինը՝ Գայանե Պողոսյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և Թևան Պողոսյանի լուսանկարն ու գրել. «Սերը այն ամենն է, ինչ քեզ պետք է»:
Արմավիրի նախկին մարզպետ, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Գագիկ Միրիջանյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և կնոջ լուսանկարն ու գրել. «Վալենտինի օրն իմ սիրո հետ՝ հավերժ»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Ասում ա՝ հեփի Վալենթայնս դեյ»:
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և Հայկ Կոնջորյանի համատեղ լուսանկարը և գրել. «Չգիտեմ՝ ինչպես են անվանում վայրկյանների միջև եղած տարածությունը, բայց միշտ քո ասին այդ ինտերվալներում եմ մտածում: Ուրախ Վալենտին՝ իմ սեր»:
Երգչուհի Սոնա Ռուբենյանը Instagram-ի իր օգտահաշվում հրապարակել է իր և քրոջ՝ Մերի Ռուբենյանի որդու լուանկարը և գրել. «Իմ Վալենտինը»:
Երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան ր էջում կիսվել է «Սիրահարվել եմ» երգի տեսահոլովակով և գրել. «Ուրախ Վալենտին»:
Երգիչ, շոումեն Արամ Mp3-ը ֆեյսբուքյան իր էջում կիսվել իր «Կուզես» երգի տեսահոլովակով և գրել. «Սիրեք իրար միշտ, առանց պատճառ»:
Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ , հումորիստ, հեռուստահաղորդավար, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր օգտահաշվում լուսանկար է հրապարակել և գրել. «Նստել ու մտածում եմ՝ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ ո՞ր ծաղկեփունջը նվիրեմ Ժաննային. հոլանդական կակաչները՞, թե՞ շվեյցարական շոկոլադները»:
Երգչուհի Անուշիկ Ալաերդյանի ամուսինը՝ Կարեն Մամկոնյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր ու երգչուհու լուսանկարն ու գրել. «Եվ առանց Վալենտինի՝ ամեն ինչ պարզ է»:
«System of a Down» ռոք խմբի բաս կիթառահար, ամերիկահայ Շավո Օդաջյանն Instagram-ի իր օգտահաշվում կնոջ հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել և գրել. «Ուրախ Վալենտին՝ իմ սիրտ: Օրեցօր ավելի շատ եմ սիրում քեզ»:
System of Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր օգտահաշվում կնոջ հետ համատեղ լուսանկար է հրապարակել և գրել. «Ուրախ Վալենտին՝ իմ սիրելի»:
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը Instagram-ի իր օգտահաշվում ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ Աննան երեխայի է սպասում:
Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր օգտահաշվում ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել և գրել. «Միասին»:
Երգչուհի Նունե Եսայանը Instagram-ի իր օգտահաշվում ամուսնու՝ Ավո Խալաթյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և գրել. «Ուրախ Վալենտին»:
Դերասան, շուոմեն Մկրտիչ Արզումանյանը Instagram-ի իր օգտահաշվում լուսանկար է հրապարակել և գրել. «Էսօր սերը մարդկանց մեջից պուլիզատրով ցպնում ա»: