Ամերիկացի գիտնականները ԴՆԹ-ում հայտնաբերել են յուրօրինակ կենսաբանական ժամացույց, որը պատասխանատու է տարբեր հյուսվածքների և օրգանների ծերացման համար: Այս հետազոտությունը թույլ կտա ավելի լավ հասկանալ մարդու օրգանիզմի ծերացման գործընթացը: Այս մասին գրում է The Guardian-ը:
Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Սթիվ Հորվաթն ասել է, որ «շատ հետաքրքիր կլիներ մշակել բուժման մեթոդներ, որոնք թույլ կտան «հետ գցել» կենսաբանական ժամացույցը` վերականգնելով մեր օրգանիզմի երիտասարդությունը»:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ սրտի հյուսվածքները 9 տարով ավելի երիտասարդն են, քան ընդհանուր օրգանիզմի տարիքը, իսկ կանանց կաթնագեղձերը միջինում երկու տարով ավելի «ծեր են», քան մյուս օրգանների հյուսվածքները: Քաղցկեղային բջիջները մարդու օրգանիզմի ծերացումը միջինում արագացնում են 36 տարով: Քաղցկեղով հիվանդ ուղեղի հյուսվածքները, որոնք վերցվել են երեխաներից, ունեն 80 տարեկանի ուղեղի հոյւսվածքներին հավասար տարիք: Այսպիսով, այս հետազոտությունը թույլ է տվել եզրակացնել, որ կան հյուսվածքներ, որոնք արագ կամ դանդաղ են ծերանում ընդհանուր օրգանիզմի տարիքից:
Սա թույլ կտա մշակել դեղամիջոցներ, որոնք կդանդաղեցնեն օրգանների ծերացումը: