տուն Հասարակություն Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ. ահազանգի հետքերով

Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ. ահազանգի հետքերով

409
0

Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են ժամկետանց կոնֆետներ:

Այցելելով նշված իրացման կետ՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այսպես կոչված «ակցիայով» վաճառվում են ռուսական «Яро» ապրանքանիշի 23.09.2018 թ. արտադրության շոկոլադապատ վաֆլիներ, որոնց ժամկետը լրացել է 23.07.2019 թվականին:

Շոկոլադապատ վաֆլիի ամբողջ խմբաքանակը՝ 20 կգ, հանվել է իրացումից և տեղում ոչնչացվել: