Հուլիսի 7-ին, ժամը 10.08-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Վազգեն Պետրոսյանի» անվան դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շամհար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: