Մարտի 7-ին, ժամը 11.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի դպրոցին հարակից տարածքում հայտնաբերվել է մոտ 40 սմ երկարության արկանման իր` առանց մարտական գլխիկի:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դպրոցի աշակերտները դպրոցի տարածքից հայտնաբերել են հրանոթի արկ գլխիկով` առանց բռնկիչի (մոտ 15 կգ) և տեղափոխել ռազմագիտության դասարան:
Դպրոցից իրականացվել է ուսուցչական անձնակազմի և աշակերտների տարհանում:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: