տուն Աշխարհ Հայտնաբերվել է Թեհրանում կործանված ինքնաթիռի երկրորդ սև արկղը

Հայտնաբերվել է Թեհրանում կործանված ինքնաթիռի երկրորդ սև արկղը

302
0

Իրանական կողմը հայտնաբերեց Թեհրանում վթարի ենթարկված ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի երկրորդ սև արկղը՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն:

«Boeing 737-ի երկրորդ սև արկղը հայտնաբերել է փրկարարական ջոկատը»,- Ջաֆարզադեի խոսքերը մեջբերում է Fars գործակալությունը:

Չորեքշաբթի Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց հետո վթարի է ենթարկվել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737 ինքնաթիռը: Ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի՝ վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ. Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: