տուն Քաղաքական Միջազգային Հայտնաբերվել է աշխարհի ամենահին պանիրը

Հայտնաբերվել է աշխարհի ամենահին պանիրը

93
0

tumblr_n1o0yv5Pd31qmkxx9o1_500

Չինաստանում հայտնաբերվել է ամենահին պանիրը։ Այս մասին հաղորդում է Rosbalt-ը՝ հղում կատարելով չինական աղբյուրներին։

Դրա կտորները կապված է եղել մի քանի մումիաների պարանոցին, որոնք հայտնաբերվել են Չինաստանի հոյուսիս-արևմուտքում՝ Տակլա-Մական անապատում։ Մաքս Պլանկի անվան Մոլեկուլյար կենսաբանության և գենետիկայի ինստիտուտի մասնագետների կարծիքով՝ պանիրը պատրաստվել է մ․թ․ա․ 1615 թվականին։

«Մեզ հաջողվել է ոչ միայն պարզել, որ սա պանիր է եւ այն էլ ամենահինը, այլ նաև պարզել դրա պատրաստման մեթոդները։ Այն պատրաստվել է հեշտ և հասանելի ձևով և նախատեսված էր սովորական մարդկանց համար», — ասել է գերմանական ինստիտուտի մասնագետ Անդրեյ Շևչենկոն։