տուն Հասարակություն Առողջապահություն Հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր ախտանշաններ

Հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր ախտանշաններ

503
0

Սինգապուրի բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանիշներ: Ուսումնասիրության արդյունքները ներկայացնում է է The Lancet- ը:

Հոդվածում նշվում է, որ հիվանդներն առաջին հերթին ունեցել են Դենգե տենդի ախտանիշներ: Նրանք բողոքում էին բարձր ջերմությունից, քոր առաջացնող ցանից: Այդ ամենի հետ մեկտեղ, նրանք չունեին կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ: Հիվանդները ոչ մի տեղ չեն գնացել և չեն շփվել վարակվածների հետ:

Դենգե տենդից բուժումը չօգնեց: Թեստերը տվեցին բացասական արդյունք, այդ պատճառով հիվանդներին հետազոտեցին կորոնավիրուսի թեստով: Հետազոտությունը դրական արդյունք էր տվել: Հիվանդները դժվարությամբ էին շնչում:

Բժիշկները գործընկերներին կոչ են արել լուրջ վերաբերվել ախտորոշմանը, հիշեցնելով, որ սխալ բուժումը սպառնալիք է հանրային առողջության համար: