Հնագետները Պերուի մայրաքաղաք Լիմայում հայտնաբերել են երկու մումիա, որոնց տարիքը կազմում է ավելի քան 1000 տարի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Լավ պահպանված մումիաները երեխայի և մեծահասակի մարմիններ են։ Հնագետները կարծում են, որ հնարավոր է՝ երեխային կենդանի թաղել են որպես զոհաբերություն։ Մասնագետները նաև ենթադրում են, որ մումիաները պատկանում են մինչինկյան՝ Ուարի քաղաքակրթության ժամակահատվածին, որը գոյություն է ունեցել մ․թ․ 1-6-րդ դարերում։