Ամերիկյան ծառայությունները, որոնք մասնակցում են Հարավչինական ծովում մալայզիական ինքնաթիռի որոնումներին, հերքել են այն տեղեկությունները, որ վիետնամցիների կողմից հայտնաբերված բեկորները պատկանում են Malaysia Airlines կործանված ինքնաթիռին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Վիետնամի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչն ասել է, որ ամերիկյան փրկարարները ստուգել են և պարզել, որ այն բեկորը, որը հայտնաբերվել էր վիետնամական Թհի Չու կղզուց 100 կմ հեռավորության վրա, կապ չունի կործանված ինքնաթիռի հետ։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ կործանված ինքնաթիռն առայժմ չի հայտնաբերվել։ Քննարկվում է նաև ահաբեկչության վարկածը, քանի որ ինքնաթռիում գտնվել են առնվազն երկու հոգի, ովքեր տոմսեր են գնել ոչ իրենց անձնագրերով։ Ինքնթիռում եղել է 239 մարդ, որոնցից 227-ը՝ ուղևոր։