տուն Աշխարհ Հայտարարվել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի առաջիկա արտադրության մասին

Հայտարարվել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի առաջիկա արտադրության մասին

3906
0

Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների տարածման վարչության նախագահ Ալի Ռազազանը ասել է, որ նոր հակավիրուսային դեղամիջոցի հումքը, որն օգտագործվել է Չինաստանում, առաջիկա օրերին կներկրվի երկիր եւ այնտեղ կարտադրվի: Իրանական լրատվամիջոցի տեղեեկությունը փոխանցում է news.am-ը։

«Հակավիրուսային դեղամիջոցը, որը մենք դեռեւս չենք կարող անվանել, պատրաստվել եւ օգտագործվել է Չինաստանում, եւ հաջողությամբ բուժել է պացիենտներին։ Դեղամիջոցի հումքը ներմուծվել է երկիր, ներկայում այն մաքսազերծվում է։ Մենք կարող ենք երկու օրում պատրաստել այդ դեղամիջոցը երկրում»,- ասել է նա։

«Դա ինքնուրույն հակավիրուսային դեղամիջոց է, որը ստեղծվել եւ փորձարկվել է Չինաստանում, եւ կորոնավիրուսի բուժման ժամանակ այն կարելի է օգտագործել այլ հակավիրուսային դեղամիջոցների հետ միասին»,- նշել է նա։