տուն Լուրեր Հայտարարվել են Տ-5-32-Կաթնաջուր և Մ2-Նորավան ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ

Հայտարարվել են Տ-5-32-Կաթնաջուր և Մ2-Նորավան ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ

230
0

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Սյունիքի մարզի Մ2-Նորավան մոտ 5.3 կմ և Լոռու մարզի Տ-5-32-
Կաթնաջուր մոտ 4.6 կմ երկարությամբ երկու ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ։
Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում,
ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։ Աշխատանքները պետք է ավարտվեն 7 ամսվա ընթացքում։
Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ  www.gnumner.am  կամ  www.armeps.am  կայքերից։
Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հունիսի 25-ը www.armeps.am
կայքի միջոցով։