տուն Լուրեր Հայտարարություն.Այսօր ՀՊՏՀ-ում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ խայտառակություն

Հայտարարություն.Այսօր ՀՊՏՀ-ում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ խայտառակություն

236
0

1505163_523971477700027_1956562365_n

Այսօր ՀՊՏՀ-ում ուսանողների և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպը ՀՀ կրթական համակարգում տիրող հոռի բարքերի ամենավառ դրսևորումներից էր: Լրագրողները ՀՊՏՀ էին այցելել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար, սակայն նրանք համալսարանում հանդիպեցին ներսում գտնվող երիտասարդների լկտի վերաբերմունքին: Համացանցում առկա տեսանյութից ավելի պարզ է դառնում տեղի ունեցած սանձարձակությունը: Ուսանողների նմանատիպ պահվածքը խոր արմատներ ունի: Ինչպես տեղեկացանք, մեր ուսանղական միության անդամներից, տեսանյութում անմարդկային պահվածքով աչքի ընկնող երիտասարդները ներկայացնում են տվյալ բուհի Ուսանողական խորհուրդը: «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է ՀՀ բուհերի Ուսանողական խորհուրդների կողմից իրականացվող կուսակցական գործառույթների մասին և ոչ մի դեպքում պատկան մարմինների կողմից համարժեք արձագանք չի ստացել: Հակառակը` բուհերում գործող Ուսանողական խորհուրդները գնալով ավելի ու ավելի են նմանվում խորհրդային տարիների Կոմսոմոլին: Այսօր ՀՊՏՀ-ում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ խայտառակություն, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցած ուսանողները նվազագույնը պետք է հեռացվեն բուհից: Այս իրավիճակը ևս մեկ անգամ հիմնավորում է կրթական ոլորտում համակարգային արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

«Քաղաքացիական Գիտակցություն» հասարակական կազմակերպության «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը դատապարտում է ՀՊՏՀ-ում տեղի ունեցած սանձարձակությունը և պահանջում ԿԳՆ-ից համացանցում առկա տեսանյութի «հերոսներին» պատասխանատվության ենթարկել` համաձայն տվյալ բուհի ներքին կանոնադրության և ՀՀ օրենքների, այլապես նմանատիպ սանձարձակության անպատիժ մնալն օրերից մի օր պատուհաս է դառնալու հենց իրենց համար: Մի օր ձեր «զորքը» ձեր դեմ է դուրս գալու:

«ԱՈւՖ» ՈւՄ խորհուրդ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here