տուն Լուրեր Հայտարարություն ԱՄՀ աշխատակազմի այցելության ավարտին

Հայտարարություն ԱՄՀ աշխատակազմի այցելության ավարտին

319
0

imgresԱրժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը, Մարկ Հորթոնիգլխավորությամբ, դեկտեմբերի 9-18-ն այցելել է Երևան՝ 38-ամսյա երկարաձգվող ֆինանսավորման հնարավոր նոր ծրագրի շուրջ քննարկումները շարունակելու նպատակով:

 

Առաքելությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, ինչպես նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային համայնքի և բանկային ու գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ:

 

Այցի ավարտին պրն. Հորթոնն արել է հետևյալ հայտարարությունը. «Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից վերականգնվելու և իր տնտեսությունը վերակողմնորոշելու ուղղությամբ, սակայն էական մարտահրավերները պահպանվում են: Դրանց թվում են արձագանքը 2013 թ. աճի տեմպի դանդաղմանը, վերջին տարիների մասնավոր և օտարերկյա ուղղակի ցածր ներդրումներին և համեմատաբար բարձր աղքատությանն ու գործազրկությանը: 2009 թ. սկսած, այդ թվում՝ 2013 թ., ընթացիկ հաշվի պակասուրդը զգալի կրճատվել է, սակայն համեմատաբար բարձր է պահպանվում: Թեև կարևոր առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ, այդ թվում՝ ֆինանսական հատվածում, կենսաթոշակային, սոցիալական նպաստների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում, անհրաժեշտ են գործարար միջավայրի հետագա բարելավումներ` մրցակցությունը, մրցունակությունը և կապակցվածությունն ամրապնդելու համար: Նշված գործողությունները կօգնեն մասնավոր գործունեությունն ուղղել դեպի ներդրումներ և խթանել արտահանումը: Մյուս ոլորտներում, ինչպես օրինակ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են ռիսկերի ավելի լավ գնահատմանը և զսպմանն ուղղված գործողություններ:

 

«Նոր ծրագրի նպատակը կլինի կայունության ամրապնդումն ու հետագա բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն Հայաստանի անցումը դեպի դինամիկ զարգացող շուկայական տնտեսություն: 2014 թ. բյուջեի պակասուրդը սպասվում է, որ կբարձրանա՝ հաշվի առնելով կապիտալ ծախսերի ավելացումն ու աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը: 2015 թ. սկսած ծրագրով կնպատակադրվի կապիտալ ծախսերի շարունակական աճ՝ բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման հետ մեկտեղ: Ռիսկերի ավելի լավ վերլուծությունը, կարգապահության բարձրացումը, խաղի ավելի հավասար կանոնները և հարկային ճեղքվածքների վերացումը կապահովեն ավելի բարձր եկամուտներ`սոցիալական և ներդրումային կարիքների և պակասուրդի կրճատման համար: Դա պետական պարտքը կփոխադրի նվազման ուղի: Դրամավարկային և արտարժութային քաղաքականությունները կշարունակեն թիրախավորել ցածր գնաճն ու նպաստել արտաքին ճշգրտման ապահովմանը:

 

Հայաստանի կենտրոնական բանկն իր բուֆերները կպահպանի առողջ մակարդակում և կամրապնդի ցնցումներին դիմագրավելու իր կարողությունը: Ծրագիրը կաջակցի նաև ֆինանսական հատվածի խորացմանն ու գործարար միջավայրի հետագա բարելավմանն ուղղված միջոցառումների, այդ թվում՝ ամրապնդելով նշված ոլորտներում Հայաստանի իրավական դաշտը:

 

Ծրագիրը կնպատակադրի ներդրումների, արտահանման և աճի բարձրացումը և իր հերթին կօգնի աղքատության և գործազրկության կրճատմանը:

 

«Հիմնադրամի առաքելության թիմը և իշխանությունները զգալի առաջընթաց են արձանագրել 2014-2017 թթ. քաղաքականությունների և գործողությունների քննարկման ուղղությամբ, որոնց կսատարի հնարավոր նոր երկարաձգվող ֆինանսավորման ծրագիրը: Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում սպասվում են հետագա քննարկումներ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here