Ավարտվեց Հայաստան — Բուլղարիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսը: Լարված խաղի վերջնամասում, վերջին հույսի կոպիտ խախտման արդյունքում կարմիր քարտի արժանացավ Բուլղարիայի աջ պաշտպան Նիկոլայ Բոդուրովը:Տուգանային հարվածը իրացրեց Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» առանցքային խաղացող Արաս Օզբիլիսը` դառնալով հիանալի գոլի հեղինակ: