տուն Լուրեր ՀայՌուսգազարտը վստահեցնում է, որ գազի կիլոկալորիան 8000-ից պակաս չի եղել վերջին 15...

ՀայՌուսգազարտը վստահեցնում է, որ գազի կիլոկալորիան 8000-ից պակաս չի եղել վերջին 15 տարվա մեջ

119
0

Gaz-pek

Վերջին շրջանում Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի կալորիականության վերրաբերյալ  քննարկումներն ու խոսակցությունները դարձել են խիստ մտահոգիչ: Այդ առումով որոշ հասարակական կազմակերպություններ նույնիսկ անցկացրեցին փորձաքննություններˋ ապացուցելու համար, որ գազի կալորիականությունը ցածր է:

Դրանցից մեկը «Ներազգային ազատագրական շարժման» հիմնադիր Վահան Մարտիրոսյանի կատարած ստուգիչ փորձաքննությունն էր Վրաստանում եւ Հայաստանում ներկրվող գազի որակական հատկանիշների միջեւ, որի արդունքների համաձայն Հայաստանում կալորիականության ցուցանիշները բավականին ցածր էին:

Մինչդեռ «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ն այդ փորձաքննությունը դիտարկում է ոչ մասնագիտական եւ սիրողական բնույթի:

Araratnews.am-ի հետ զրույցում «ՀայՌուսգազարտի» հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանը նշում է, որ այդ փորձաքննության մեջ բացակայում են բազմաթիվ մասնագիտական մոտեցումներ:

«Կան հատուկ սարքերˋ քրոմոտագրոֆներ, որոնք մաքսիմալ ճշգրտությամբ սարքավորումներ են գազի կալորիականությունը չափելու համար: Հետո ստանդարտներին համապատասխան հատուկ մեթոդաբանություն կա, որով պետք է չափվի: Դրանք տալիս են գազի որակական հատկանիշների մասին ամբողջական ինֆորմացիա, կատարվում են գազի ստորին ջերմության չափումներ»,- ասում է Սարդարյանը:

Նրա խոսքով ՀՀ-ում գործող խոշոր սպառողներըˋ Երեւանի ՋԷԿ, Հրազդանի ՋԷԿ, Արարատ ցեմենտ գործարան, նույնպես ունեն իրենց առանձին լաբորատորիաները եւ այդ սարքերով առանձին ստուգումներ են կատարում: Այս ընթացքում նրանցից որեւէ բողոք չի ներկայացվել «ՀայՌուսգազարդ»ˋ ըստ Սարդարյանի:

«Որակական հատկանիշները, կալորիականությունը մի քանի տեղերում ամեն օր  ստուգվում է,  եւ այն համապատասխանում են սահմանված միջազգային ստանդարտներին: Ստուգումներն անցկացվում են ներկրվող գազի Վրաստանի սահմանում եւ ՀՀ մի քանի կետերում: Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի որակական հատկանիշները, կալորիականությունը համապատասխանում են միջազգային գործող ստանդարտներին, այն էˋ 7600 կիլոկալորիա: Ես կարող եմ ասել, որ գոնե վերջին 15 տարիների ընթացքում Հայաստան նեկրկված գազը 8000 կիլոկալորիայից պակաս չի եղել»,- վստահեցնում է Սարդարյանը:

Նա հավելում է որ իրենք բաց են ցանկացած նախաձեռնության, ՀԿ-ի, կամ կազմակերպության համար՝ անկախ փորձագետներով ցանկացած ժամի եւ ցանկացած վայրում ստուգիչ փորձաքննություն անցկացնելու: