Այսօր ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մի քանի օրից կներկայացնի պետության կողմից գազի գնի հետ կապված թալանը եւ խաբեությունները:
«Ժողովրդին ուղղակի թալանել են: Իսկ «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասը այլ երկրին տալը մեր սուվերենության նկատմամբ հարված էր: Բոլոր այն որոշումները, բոլոր այն օրենքները, բոլոր այն գործարքները, որոնք Հայաստանի ռազմավարական սեփականությունները տալիս են այլ երկրի, դրանք անկախության եւ սուվերենության դեմ քայլեր են: Եւ 80 տոկոսն էր սխալ, եւ 20 տոկոսն էր սխալ տալը, դա իմ, ձեր, բոլորի սեփականությունն է: Այն, ինչ որ տրվել է այլ երկրի, դա յուրաքանչյուրիս սեփականությունն է եւ յուրաքանչյուրս ունենք մասնաբաժին: Եւ Տիգրան Սարգսյանը, եւ Սերժ Սարգսյանը իրավունք չունեին որոշելու իրենց պարտքի փոխարեն իմ սեփականությունը հանձնել ուրիշի»,-ասաց Մանուկյանը:
Լիլիթ Առաքելյան