տուն Լուրեր «ՀայՌուսգազարդը» պատրաստ է բաց քննարկման «Ալիշան» ընկերության հետ

«ՀայՌուսգազարդը» պատրաստ է բաց քննարկման «Ալիշան» ընկերության հետ

280
0

a

Մենք պատրաստ ենք «Ալիշան» ընկերության ներկայացուցիչների հետ բաց մասնագիտական քննարկում կազմակերպել: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի  ղեկավար Շուշան Սարդարյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Ալիշան» ՍՊԸ-ի աշխատակիցները լրագրողների հետ հրավիրած ասուլիսում նշել էին, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն տարիներ շարունակ անօրինական ձևով լրացուցիչ գումարներ է գանձել իրենց ընկերությունիցˋ սպառած գազի նկատմամբ կիրառելով չափազանց բարձր՝ 1.2-1.9 գործակից:

Նրանք նշում էին, որ նախատեսված 0.9-1 գործակցի փոխարեն ձմռանը կիրառելով մինչև 1.8-1.9 գործակից, «ՀայՌուսգազարդը» 100 հազար խորանարդ մետր լրացուցիչ գազի գումար է շորթել 3 տարում՝ հիմնականում պահածոների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունից:

«ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչը նշեց, որ իրենք ծանոթացել են «Ալիշան» ՍՊԸ-ի հնչեցրած հայտարարություններին, եւ շատ հարցեր մասնագիտական տեսանկյունից անհասկանալի են:

«Ընդհանուր առմամբ հարցը մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, եւ «Հայռուսգազարդը» պատրաստ է աշխատանքային խումբ ձեւավորել, տեղում ուսումնասիրություններ իրականացնել, ինչպես նաեւ  հրավիրել «Ալիշանի» ներկայացուցիչներին բաց մասնագիտական քննարկում կազմակերպելու համար»,-ասում է Սարդարյանը:

Նա նշում է, որ ճիշտ կլիներ հարցը ի սկզբանե քննարկել մասնագիտական հարթակում, եւ չգիտես ինչու «Ալիշան» ընկերությունը նախապատվությունը տվել է հրապարակային հայտարարություններ անելուն:

«Ամեն դեպքում մենք պատրաստ ենք քննարկել, եւ հիմա էլ իրենց գործը ուսումնասիրվում է: Մենք  պատարստ ենք հրավիրել մասնագիտական քննարկման մասնագիտական հարթության մեջ  եւ ցավում ենք, որ հարցը տանում են այլ ուղղությամբ: Այսինքն` հայտարարություններ են հնչել երկիրը թողնել գնալու, ազգային անվտանգության հարցի եւ այլնի մասին»,-ասաց Սարդարյանը:

Նա հավելեց, որ ուսումնասիրությունն ու քննարկումները ավարտելուց հետո, անհրաժեշտության դեպքում իրենք կտեղեկացնեն լրատվամիջոցներին:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here