տուն Լուրեր Բլոգ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրված վարկային միջոցների մխսման մեկնարկը տպավորիչ էր

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրված վարկային միջոցների մխսման մեկնարկը տպավորիչ էր

280
0

Կապանցի Արմեն Փարսադանյանը facebook-ում գրել է.

«Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրված վարկային միջոցների մսխման մեկնարկը տպավորիչ էր: Քիչ թե շատ տեղեկացվածները գիտեն, թե ինչպես են փոշիացվում միջազգային կազմակերպությունների կողմից տրվող վարկային միջոցները: Վարկերը տրվում են` նախապես ձեռք բերելով համաձայնություն, որ իրենց կողմից ներկայացված կազմակերպությունը պետք է մի կլորիկ գումարով խորհրդատվություն կամ նախագծերի կազմման ծառայություն մատուցի (մեր լեզվով ասած ատկատ): Սովորաբար նման խորհրդատվությունները սովորական մահկանացուներիս ուղեղներին հասանելի չեն և միջազգային փորձագետները «գիտական» տասնյակ էջերից բաղկացած հիմնավորումներով ապացուցում են, որ աջ ականջը առավել նպատակահարմար է քորել աջ ձեռքով և ոչ թե ձախ: Բնականաբար այդ ամենի համար ստանալով գլխապտույտ առաջացնող հոնորարներ: Հայաստանում 17 համայնքների համար ջրամատակարարման համակարգերի վերանորոգման նախագծերի և շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) համար ՎԶԵԲ-ի վարկային միջոցներց հատկացվել է ավելի քան 1մլն 110հազ ԱՄՆ դոլլար: Այս դեպքում այդքան կարևոր չէ, թե ծառայություն մատուցող կազմակերպությունը իսկապես ուսումնասիրություն է կատարում, թե հիմնականում արտատպում է այլ կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքները:Ամիսներ առաջ Կապանում տարբեր հետաքրքրասիրություններ ունեցող ջրամատակարարման համակարգի սպասարկումից մտահոգ քաղաքացիներից ինքնաբուխ ձևավորված նախաձեռնող խմբին փորձում էին համոզել, որ միջազգային կազմակերպությունների կողմից ենթակառուցվածքների վերանորոգման և հիմնանորոգման նպատակով տրվելու է մոտ 6մլն ԱՄՆ դոլլար, որի մասին թմբկահարողները հիմա կարծես ուզում են չհիշել: Ես թերահավատ եմ, որ տրված և տրվող վարկային միջոցները արդյունավետ կծախսվեն, և մնում եմ այն կարծիքին, որ կապանցիների կողմից “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ին ուղղված դժգոհությունները շարունակվելու են: Նախաձեռնող խումբը մնում է այն կարծիքին, որ ջրամատակարարման համակարգի սպասարկումը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից չի բխում կապանցիների շահերից և այն պետք է հանձնել Կապանի քաղաքապետարանին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here