Թուրքիայում սովորաբար հետապնդվում, այդ թվում և աշխատանքից ազատվում են մի շարք թեմաների վերաբերյալ պետության դիրքորոշմանը հակադրվող կարծիք հայտնած լրագրողներն ու գործիչները: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Այս անգամ, սակայն, պատահել է հակառակը: Թուրք լրագրողն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել լրատվական-վերլուծական կայքի խմբագրություն, իսկ պատճառը Հայոց ցեղասպանությունը պետական թեզերով ժխտող իր հոդվածի հեռացումն է կայքից: