տուն Աշխարհ Հայոց ցեղասպանության մասին հայտարարած Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտում է դատախազության ճնշումները

Հայոց ցեղասպանության մասին հայտարարած Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտում է դատախազության ճնշումները

218
0

Դիարբեքիր փաստաբանների պալատը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար պալատի նախկին ղեկավարության դեմ հետաքննություն սկսելու դատախազության նախաձեռնությունը:

Պալատի ներկայիս ղեկավարության կողմից արված «Չենք վախենում, չենք լռելու» խորագրով հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Պալատի նախկին ղեկավարության կողմից արված հայտարարությունները պետք է ընդունել նաև որպես ներկա ղեկավարության հայտարարություն: Եթե դա հանցանք է, ապա մենք էլ հանցակից ենք»,- գրում է  Ակոսը:

Հայտարարության մեջ հիշեցվել է, որ 2014-ի ապրիլից 24-ից սկսած նախագահ Էրդողանը «Ցավակցական ուղերձ» է հղում, ինչը իրավական առումով որևէ խնդիր չի հարուցում, սակայն իրենց դեպքում ճիշտ հակառակն է:

«Այդ ժամանակվա վարչապետի հայտարարությունները տեղավորվում են խոսքի ազատության սահմաններում, այնինչ Դիարբեքիրի փաստաբանների պալատի հայտարարությունը հանցանք է պարունակում: Այդպիսի դատական համակարգը չի կարող արդարադատություն իրականացնել: Դատական համակարգը պետք է հրաժարվի երկակի ստանդարտների կիրառումից»,- նշվում է հայտարարությունում: