ԱՄՆ–ում շարունակում է աճել այն խորհրդարանականների թիվը, որոնք աջակցում են 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին:
ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տվյալ բանաձևին միացած ամերիկացի կոնգրեսականների ցուցակը:
Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին հանդես են գալիս Պալատի անդամներից 113-ը, իսկ ԱՄՆ Կոնգրեսից՝ 20 սենատոր:
Ներկայացուցիչների պալատի N 296 բանաձևը (հաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ արձանագրությունը) ներկայացրել էր դեմոկրատական կուսակցության անդամ Ադամ Շիֆն այս տարվա ապրիլի 8-ին, իսկ Սենատի N 150 բանաձևը, որով կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, 2019 թ. ապրիլի 9-ին ներկայացրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը: