Ֆրանսիան արդեն 19 տարի է, ինչ լծված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա ընթրիքին:
«Պայքարը, որ հայերը մղում են Ցեղասպանության ճանաչման համար, պայքար է նաև լռության, մոռացության դեմ: Իսկ ճշմարտության հարցում գոյություն ունի եղբայրություն հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև»,- ասել է Մակրոնը:
Ինչպես փոխանցում է ermenihaber.am-ը, միջոցառման ընթացքում ելույթ ունենալիս, Մակրոնը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ իրավական աշխատանքներ են տարվում:
Նշենք,ո ր որպես պատվավոր հյուր՝ միջոցառմանը մասնակցել է նաև թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: