տուն Քաղաքական Հայոց ցեղասպանության թեման այս տարի ԱՄՆ-ում թերագնահատեցին. WP

Հայոց ցեղասպանության թեման այս տարի ԱՄՆ-ում թերագնահատեցին. WP

344
0

Ամերիկյան «The Washington Post» պարբերականը հոդված է հրապարակել՝ «2019 թվականի ամերիկյան քաղաքականության մեջ հինգ առավել թերագնահատված խնդիրները» վերնագրով, հայտնում է Ռուսարմինֆո-ն:

Այդպիսի հարցերի շարքում նշվել է անցնող տարում մարդու իրավունքների անտեսումը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ: Ի թիվս այլ թեմաների, այս համատեքստում ներառվել է նաև Հայոց ցեղասպանության հարցը:

«Կոնգրեսն առաջին անգամ կամային բռունցք սեղմեց և հայտարարեց, որ Թուրքիայի գործողությունները հայերի նկատմամբ 100 և ավելի տարիներ առաջ ցեղասպանություն էին: Եվ դա արվեց տասնամյակների մերժողականությունից հետո»,-գրել է հոդվածի հեղինակ Աարոն Բլեյքը:

Հոդվածագրի կարծիքով, Սպիտակ տունը բազմիցս ձգձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ Կոնգրեսում, հավանաբար, պայմանավորված լինելով Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի հետ հարաբերությունները չվնասելու ցանկությամբ:

Այդուհանդերձ, ինչպես նշում է Բլեյքը, ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է, որ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը չի ազդում Սպիտակ տան քաղաքականության վրա: