տուն Հասարակություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24-ին Վերսալում համերգ կկազմակերպվի

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24-ին Վերսալում համերգ կկազմակերպվի

173
0

Հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները կհնչեն ապրիլի 24-ին ֆրանսիական Վերսալի թագավորական եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին:

Ըստ Վերսալի թագավորական տաճարի կայքի՝ այդ քաղաքն այն վայրը կդառնա, «որտեղ հնարավոր կլինի հայ ժողովրդի ձայնը լսել երաժշտության միջոցով, որը նրա բազմադարյա պատմության խորհրդանիշն է»:

Համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Մելոդի Լուլեջյանի (սոպրանո), Շուշան Սիրանոսյանի (ջութակ), Աստրիգ Սիրանոսյանի (թավջութակ) ու Վարդան Մամիկոնյանի (դաշնամուր) կատարմամբ: