Այսօր՝ հունվարի 14-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավերով ԱԺ է այցելել և փակ քննարկմանը մասնակցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Օգտվելով առիթից՝ լրագրողները նախարարին մի քանի հարց են ուղղել, այդ թվում՝ բանակում գրանցված զոհերի ընդհանուր թվի վիճակագրության վերաբերյալ:
«Ես հաստատում եմ վարչապետի ասածը»,- հայտարարել է Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառումն այն մասին, թե 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։
Դա նշանակում է, որ ՀՀ Զինված ուժերում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին: