տուն Քաղաքական Միջազգային Հայյան փոթորկից տուժել է մոտ 10 միլիոն ֆիլիպինցի

Հայյան փոթորկից տուժել է մոտ 10 միլիոն ֆիլիպինցի

361
0

url

Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են, որ մինչև հիմա արձանագրված ամենահզոր փոթորիկի՝ «Հայյանի» հետևանքով երկրում տուժել է 9,5 միլիոն մարդ։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Տուժել է ընդհանուր առմամբ 41 նահանգ, որտեղից տարհանվել է մոտ 74 հազար ընտանիք կամ 342 հազար մարդ։ Իշխանությունները մեծ դժվարություններ ունեն աղետի իրական չափերը որոշելու համար, քանի որ մեծ ավերածությունների հետևանքով առայժմ հնարավոր չէ կապ հաստատել երկրի որոշ շրջանների հետ։ Այս պահի դրությամբ որոշ աղբյուրներ հաղորդում են 10 հազար զոհի մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here