Հայտնի միտք կա այն մասին, որ անվանի հայրերի զավակների դեպքում երբեմն տաղանդը նիրհում է: Այդ տեսությունը, բարեբախտաբար, բացառված է սիրված արտիստ Վարդան Պետրոսյանի որդու՝ Հայկ Պետրոսյանի պարագայում: Հայկն իսկապես բազմաշնորհ անհատականություն է: Այն բոլոր որակները, դերասանական տաղանդ, երգ, բեմական խոսք, կեցվածք, հումոր, որոնք ունի իր հայրը, զարգացած են նաև Հայկի մեջ, բայց իր ուրույն ձեռագրով, իրեն բնորոշ անցումներով: Հայկ Պետրոսյանի հետ զրուցել ենք, ինչպես ասում են, դեսից – դենից, բայց չենք մոռացել նաև Տարեմուտի մասին:
Որպես դերասան, հումորով անհատականություն սկզբի համար առաջարկում եմ բառախաղ-կատակ անենք: Տոներն են մոտենում, գներն են տատանվում, շարունակիր նույն ոճով …
Տոներն են մոտենում `մեզ մոտ, իսկ խոզերի մոտ Ապոկալիպսիս: Եվ մի թմբլիկ խոզուկ մյուսներին հույս է տալիս ասելով “Եղբայրներ, մի վախեցեք, հաջորդ կյանքում դուք հայտնվելու եք մի ճոխ սեղանի վրա `շրջաատված համեղ աղցաններով և ձեզ տենչացող հայացքներով:
Հայտնի հայրերի և զավակների նույնականացման սինդրոմը ոչ միայն Հայաստանում է, այլև ամբողջ աշխարհում: Ինչ հատկանիշներ ունի Հայկ Պետրոսյանը, որ չունի Վարդան Պետրոսյանը:
Ես Ինստագրամից ավելի լավ եմ հասկանում քան պապան:
Ո՞րն է այն նվիրական իրը, որ առաջին անգամ տպավորվել է քո մեջ՝ որպես Ամանորի նվեր:
Իմ ամենալավ նվերները Ամանօրյա տատիս՝ ինձ պատմած հեքիաթներն են՝ բարի, ջերմ և խաղաղեցնող:
Ի՞նչ հաջողություններ գրանցեցիր այս տարի, ի՞նչ նոր ձեռնարկների սպասենք գալիք տարի:
Այս տարի ունեցա հյուրախաղեր տարբեր ներկայացումներ և համերգներ: Հաջորդ տարի ավելի մեծ նպատակներ կան, այնպես որ՝ Ի Գործ:
Մեր ընթերցողներին, հայ ժողովրդին կարող ես հղել նախատոնական բարեմաղթանքդ:
Մաղթում եմ, որ 2020 թվականին մարդիկ կարողանան իրենց գործում լինել Առաջինը, գտնեն իրենց 2րդ կեսին (կամ եթե արդեն գտել են՝ իրար լավ նայեն), ունենան լավ ընկերներ, ինչպես Ռեմարկի «Երեք ընկերները», իրենց տան 4 անկուններն էլ լցված լինեն սիրով, չմոռանան, որ 5-ի քառակուսին 25 ն է, քանի որ մաթեմատիկան մեր օրերում շատ կարևոր է, իրենց օգնի 6-րդ զգայարանը, 7-ը չափեն՝ մեկը կտրեն, և որպես տրամաբանական շարունակություն՝ երջանկությունից հայտնվեն յոթերորդ երկնքում:
Եվ ամենակարևորը, Աստված (և մենք) պահապան լինենք այն հային, ով պահում է մեր սահմանը, այսինքն՝ պաշտպանում է մեր տունը:
Զրուցեց Արա Ալոյանը