տուն Լուրեր Բլոգ Հայկ Մարության. Միայն ուժեղ մարդը կարող է ընդունել իր սխալը

Հայկ Մարության. Միայն ուժեղ մարդը կարող է ընդունել իր սխալը

321
0

19385

«Գարիկին գիտեմ արդեն 18 տարի։ Շատ բաների միջով ենք միասին անցել։ Նա իմ ընկերների մեջ ամենատաղանդավորներից ու, որ ավելի կարևոր է, ամենաանշահախնդիրներից մեկն է։ Գարիկն անընդհատ աշխատում է ինքն իր վրա, անգամ հիմա, երբ կայացել է ռուսական շուկայում։ Եվ, իհարկե, այսպիսի աշխատասեր մարդը չի կարող չգնահատել ուրիշների աշխատանքը։ Իրեն մոտիկից ճանաչելով, համոզված եմ, որ նա չէր ուզում ո՛չ Շերին, ո՛չ էլ նրա երկրպագուներին վիրավորել, բայց, ցավոք, իր խոսքը այդպիսի տպավորություն թողեց։ Եվ, հասկանալով դա, Գարիկը վերլուծեց կատարվածը և ճիշտ որոշում կայացրեց. նա տղամարդավարի ներողություն խնդրեց և ապացուցեց, որ այո՛, յուրաքանչյուր մարդ կարող է սխալվել, բայց միայն ուժեղ մարդը կարող է ընդունել իր սխալը և ուղղել այն»:

Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here