Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հայտարարեց «Սանիթեք»-ի հետ պայմանագրերն ամբողջությամբ խզելու մասին:
«Ինչպես գիտեք, 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության հարցում: Այս թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը: Վերը նշված փաստերը մեզ ստիպեցին ուսումնասիրել՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը:
Այս հանգամանքները պարզելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները 2019թ. հուլիսից սկսել են բազմակողմանի ուսումնասիրությունները…
Ելնելով այս ամենից՝ ամբողջությամբ լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կքնված պայմանագրերը»,- հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությունը: