տուն Քաղաքական Հայկ Հարությունյանը պիտի հրավիրվեր դատարան՝ ցուցմունք տալու, ինչի հնարավարությունն այլևս չկա

Հայկ Հարությունյանը պիտի հրավիրվեր դատարան՝ ցուցմունք տալու, ինչի հնարավարությունն այլևս չկա

315
0

Վստահ եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելիս հասկացել է՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը։ Ինձ ճանաչողներից յուրաքանչյուրը վստահ է, որ իմ միջամտությունն այդ գործին անհնար է: Լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ արձագանքելով այն պնդմանը, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշումներ է գործադրել։

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների՝ Քննչական կոմիտե հրավիրվելուն, որոնք ավելի վաղ հայտարարել էին, թե Հայկ Հարությունյանը նշել է, որ իրեն պարտադրում են սուտ ցուցմունք տալ, բայց Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն, դատախազը նշեց, որ լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող գործընթացը լինելու է բացառապես օրենքով սահմանված գործառույթների շրջանակում։

«Ի տարբերություն իրենց մասնագիտական ունակություններն ու ընձեռած հնարավորություններն անբարեխիղճ օգտագործողների՝ իրավապահ մարմիները չեն կարող դրսևորել անբարեխղճություն, դուրս չեն գա օրենքի շրջանակից»,- հավելեց  Դավթյանը։

Հարցին՝ Հայկ Հարությունյանի սպանությունը կազդի՞ «Մարտի 1»-ի գործի քննության վրա, գլխավոր դատախազը պատասխանեց․ ««Մարտի 1»-ի գործի քննությունն ակտիվ իրականացվում է, յուրաքանչյուր դետալ իր առանցքային նշանակությունն է ունենալու որոշակի վարկածների ուղղությամբ և այդ վարկածների ուղղությամբ քննությունը խորացնելու։ Բայց թե ինչպես կազդի, կերևա միայն արդյունքում»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here