ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում է` Մարտի 1-ի գործով բոլոր վկաները պետք է վերցվեն հսկողության տակ.
«Պետությունն առանցքային բոլոր վկաներին պետք է վերցնի հսկողության տակ: Որևէ վտանգ նրանց պետք է չսպառնա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահվան գործին՝ Քոչարյանն ասաց, որ վերջինս տիրապետում էր հսկայական տեղեկատվության.
«Հայկ Հարությունյանը շատ կարևոր վկա էր, որովհետև Մարտի 1-ին եղել է ներքին գործերի նախարար և տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի»,- ասաց նա: