տուն Uncategorized Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից չէ․ Քոչարյանի պաշտպան

Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից չէ․ Քոչարյանի պաշտպան

452
0

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից մեկը չէ, որովհետև մեղադրանքը ոչ մի կապ չունի այն հանգամանքների հետ, ինչ-որ իրեն է վերաբերվում։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով այսօր ինքնասպանություն գործած ՀՀ նախկին ոստիկանապետի մահվան հանգամանքներին։

«Ես ձեռնպահ կմնամ որևէ բան ասել։ Կպարզվեն մահվան հանգամանքները, և միայն դրանից հետո կհասկանանք՝ կապ ունի գործի հետ, թե՞ ոչ։ Առնվազն ԶԼՄ-ներում որոշակի լուրեր են տարածվում, որ ինքնասպանությունը կապ ունի գործի հետ։ Իրավապահ մարմինները որոշակի գործընթաց իրականցնում են. կամ կհերքեն, կամ էլ չհերքվելու դեպքում կհասկանանք”,- պատասխանեց պաշտպանը։

Իսկ այն տեղեկատվությունը, որ Հայկ Հարությունյանը 2008-ին ոստիկանապետի պաշտոնից ազատման դիմում է գրել, բայց Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ստորագրել, արդյոք ճի՞շտ է, նա պատասխանեց․ «Գործում նման հանգամանք չկա։ Ինձ հայտնի չէ, որ այդ տեղեկությունը ճիշտ լինի»։

Օրբելյանը նշեց, որ նախկին ոստիկանապետի ինքնասպանությունից հետո հանրության մեջ կասկած կա, որ սա ինչ-որ կերպ կապված է Մարտի 1-ի գործի հետ, բայց քննությունից հետո միայն կպարզվի՝ կասկածները փարատվում են, թե ոչ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here