Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հուղարկավորվեց Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ նշելով, որ հուղարկավորության արարողությանը ներկա գտնվեցին նախկին ու ներկա պաշտոնյաներ, քաղաքական ու ռազմական գործիչներ։
Նրանք ցավակցեցին Հարությունյանների ընտանիքին և վերջին հրաժեշտը տվեցին իրավապահ համակարգի գործչին: