«Ինտերֆաքս Ադրբեջան»-ը գրել էր, թե երեկ երեկոյան ադրբեջանցի սահմանապահները կանխել են հայկական դիվերսիոն խմբերի ներթափանցումը Հայաստանի հետ սահմանին։ Այս տեղեկությունը հերքել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ապատեղեկատվություն է»,- ասել է նա:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է՝ հայկական կողմը Ղազախի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ չի ձեռնարկել։
Նշվել էր նաև, թե իբր եղել է խոշոր տրամաչափի զենքերով ինտենսիվ հրետակոծություն, սակայն այս լուրը նույնպես ՀՀ ՊՆ-ը համարեց ապատեղեկատվություն։