տուն Սպորտ Հայկական ֆուտբոլը՝ Ռուբեն Հայրապետյանի գերին

Հայկական ֆուտբոլը՝ Ռուբեն Հայրապետյանի գերին

181
0

Հայկական ֆուտբոլի մասին քննարկումները վերջին շրջանում շատացել են: Խոսվում է, թե ինչ բացթողումներ և ձեռքբերումներ կան հայկական ֆուտբոլում: Այս խոսակցությունների ընթացքում շրջանցվում են մի շարք կարևոր փաստեր։ Ստորև կներկայացնենք դրանցից մի քանիսը․

 

«Փյունիկ» և «Բանանց» ֆուտբոլային ակումբներն ունեն նույն գործադիր տնօրենը: Կարեն Հարությունյանն է ղեկավարում այս ակումբները: Հարությունյանը Հայրապետյանի վստահելի անձանցից է, ինչը թույլ է տալիս կոպտորեն խախտել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի օրենքները: «Փյունիկը» և «Բանանցը» մրցակից ակումբներ են, իսկ Կարեն Հարությունյանը կարող է ուղղակիորեն ազդել նրանց մասնակցությամբ հանդիպումների արդյունքների վրա: Սա չլսված դեպք է ֆուտբոլում և պետք է մեծ սկանդալի առիթ հանդիսանար, սակայն ոչ Հայաստանում, որտեղ ֆուտբոլում ևս թքած ունեն օրենքների վրա:

 

Ռուբեն Հայրապետյանին այդպես էլ չհաջողվեց ստեղծել մրցավարական դպրոց: Հայաստանում այսօր ֆուտբոլային մրցավարությունն անհուսալի վիճակում է: Ֆեդերացիայի նախագահը վերջին 10 տարիների ընթացքում մրցավարներին պահում է ահաբեկման մթնոլորտում: Մրցավարներն աշխատում են որակազրկման և սպառնալիքի պայմաններում, որի արդյունքում ավելի շատ են սխալվում խաղադաշտում: Ռուբեն Հայրապետյանն այդպես էլ չհասկացավ, որ մրցավարներին ահաբեկելուց նրանք ավելի լավ չեն դառնում:

 

Հայկական ֆուտբոլի մասին ևս 8 կարևոր փաստերի կարող եք ծանոթանալ «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here