տուն Հասարակություն Մշակույթ «Հայկական ռադիո». ռուս պատմաբանը սովետական անեկդոտի ծագման մասին

«Հայկական ռադիո». ռուս պատմաբանը սովետական անեկդոտի ծագման մասին

363
0

Ռուս պատմաբան, «Սովետական անեկդոտ: Բովանդակային ցուցիչներ» և «Կարմիր ծիծաղ» գրքերի հեղինակ Միխայիլ Մելնիչենկոն պատմել է խորհրդային տարիներին «Հայկական ռադիոյի» անեկդոտի ի հայտ գալու պատմության մասին: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

Նա նշեց, որ մանրամասն պատմել է «Հայկական ռադիոյի» մասին իր՝ խորհրդային կատակներին նվիրված «Կարմիր ծիծաղ» ժողովածուում:

«Հայկական ռադիոյի մասին կատակները վերածվում են անհեթեթ առեղծվածի, որն ավանդաբար անվանում են «հայկական հանելուկ» կամ «հայկական անեկդոտ»: Օրինակ՝ սրա նման մի բան.

— Անկյունում ինչ-որ կանաչ բան ձայն է հանում. ի՞նչ է այն:

— «Սելյոդկա» (ծովատառեխ): 

— Ինչո՞ւ է կանաչ:

— Իմ «սելյոդկան» է` ինչ գույն ուզեմ, այն գույն էլ կներկեմ:

— Իսկ ինչո՞ւ է ծվծվում:

— Լսիր, ինքս էլ չգիտեմ:

Այնուհետև այն աստիճանաբար վերաճեց հայկական ռադիոյի մասին անեկդոտի», — պատմաբանին մեջբերում է «Գորկի» պարբերականը:

Պատմաբանը նաև նշեց, որ ինչպես հասարակության կյանքի ոլորտների մեծ մասին, այնպես էլ աշխարհիկ հումորին և անեկդոտներին բնորոշ էր քաղաքականացումը: