տուն Լուրեր Բլոգ Հայկական պիցան՝ տոնական նվեր․ The New York Times-ի բլոգը՝ հայ վարորոդի մասին

Հայկական պիցան՝ տոնական նվեր․ The New York Times-ի բլոգը՝ հայ վարորոդի մասին

250
0

food at ericas 4

The New York Times-ի «Մետրոպոլիտենի օրագիր» բլոգում հրապարակվել է հետաքրքիր հոդված հայ տաքսիստի մասին։

Ջոն Մորգենշտերն անունով հեղինակը պատմում է, որ մի օր Նյու Յորքի «Ջոն Քենեդու» անվան օդանավակայանից տաքսով ուղևորվում էր տուն, երբ զրույցի բռնվեց տաքսու վարորդի հետ և հանկարծ ասաց, որ ծնողները Լոս Անջելեսից են։

Կարլ (վարորդի անունն է)․ «Կատակում ես։ Ես էլ եմ այնտեղ ապրել։ Այնտեղ մեծ հայկական բնակչություն կա Գլենդելում»։

Ջոն․ «Մի րոպե, դու հա՞յ ես։ Իմ 25 տոկոսն էլ է հայ։ Իսկ իմ մոր ազգանունը Թութելյան է»։

«Մերոնքական ես»,- ասաց վարորդը՝ ձեռքը մեկնելով իմ կողմ,- «Իմ ազգանունը Բակալյան է»։

Մորգենշտերնը պատմում է, որ զրույցը շարունակվել է հայկական խոհանոցի վերաբերյալ, եւ ինքն ասել է, որ լահմաջո է սիրում՝ «հայկական պիցա»։ Կարլը հանկարծ հարցրել է, թե երբ է վերջին անգամ լահմաջո կերել։

«Վաղուց»,- ասել է Ջոնը։

«Բրուկլինում դրանից չես գտնի։ Սանիսայդում Մասիս անունով մեկը կա։ Մի խոսքով՝ ես քեզ կբերեմ մի քանի հատ», — ասել է վարորդը։

Անցել է հինգ օր, և Մորգենշտերնը հանկարծ հեռախոսազանգ է ստացել․ «Շուտ արի և դիմավորի ինձ անկյունում։ Շտապիր», — ասել է ձայնը հեռախոսագծի հակառակ կողմում։ Նա արագ իջել է և շատ զարմացել, երբ Կարլը նրան է մեկնել երկու դյուժին լահմաջո․ «Սա իմ  հայկական նվերն է Ծննդյան տոնի կապակցությամբ։ Շտապում եմ», — ասել է տաքսու վարորդն ու հեռացել։

Ջոնն ասում է, որ չի հասցրել նույնիսկ շնորհակալություն հայտնել, իսկ մեքենան հեռացել է։ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, Կարլ», — եզրափակել է իր բլոգը Ջոն Մորգենշտերնը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here