«ԱՄՆ-ի կառավարության Առողջապահության և հանրային ծառայությունների վարչությունը, իր ինտերնետային կայքում հայտարարել էր արտասահմանից ներկրվող այն սննդամթերքների անունը, որոնցում հայտնաբերվել են վնասակար նյութեր։
Այդ «սև» ցուցակում տեղ էր գտել նաև Հայաստանում գործող «ԱՄՄ» ՍՊԸ-ն, իր «Լոռի» տեսակի պանրով, որի վաճառքի վրա Միացյալ Նահանգներում արգելանք Է դրվել։ Սննդամթերքում հայտնաբերվել է աղիքային բակտերիա։ «ԱՄՄ» ընկերության մենեջեր Աստղիկ Հակոբյանը մեր թղթակցի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել այս կապակցությամբ։ «Իմ կարծիքով՝ մի տեսակ քաղաքական ենթատեքստ կա»,– ասել Է նա։ Աստղիկ Հակոբյանը նաև տեղեկացրել Է, որ իրենք ընդամենը նմուշ էին ուղարկել ԱՄՆ՝ ընդամենը փորձի համար։ «Ասեմ, որ ցուպիկը վտանգավոր չէ, էդ ամեն տեղ Էլ կա՝ մարդու ձեռքերի վրա էլ»,– ասել է Աստղիկ Հակոբյանը։ Ըստ մենեջերի, իրենց պանիրը Հայաստանում անցել Է բազմաթիվ ստուգումներ և որևէ խնդիր չի ծագել. «Մաքրամաքուր է»,– «ԱՄՄ»–ի մենեջերի խոսքերն է փոխանցում թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: