տուն Տնտեսական Հայկական ոսկերչական զարդերն առանց բյուրոկրատիայի կարտահանվեն ԵԱՏՄ երկրներ

Հայկական ոսկերչական զարդերն առանց բյուրոկրատիայի կարտահանվեն ԵԱՏՄ երկրներ

360
0

Հայաստանում արտադրված ոսկեղենը ԵԱՏՄ երկրներ կարտահանվի ու կվաճառվի առանց արհեստական խոչընդոտների։ Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

Այդ նպատակով ՀՀ կառավարությունն ընդունեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։

«Այսինքն` սա այն երկար քննարկված հարցն է, որը խոչընդոտ էր ստեղծում տեղական արտադրողների համար։ Արտադրում էին ոսկերչական արտադրանք, սակայն անդամ պետության տարածքում վաճառք իրականացնելու համար պետք է նոր հարգադրոշմում կատարեին այդ շուկայում գործող կանոններով»,– համաձայնագիրը ներկայացնելով՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Իսկ թանկարժեք քարերը ԵԱՏՄ տարածք արտահանելիս, նախարարի խոսքով, պետք է լինեն դրանց արժեքավորությունը հավաստող սերտիֆիկատներ։ Այս կարգավորումն արդեն բխում է սպառողի շահերից` նրան ապահովագրելով հնարավոր կեղծիքներից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here