տուն Տնտեսական Հայկական մեղրը կարտահանվի Եվրամիության երկրներ

Հայկական մեղրը կարտահանվի Եվրամիության երկրներ

270
0

images_2009-08-21-01-02-35Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում, և մեղրի փորձաքննություն իրականացնելու, համապատասխան նյութեր և պարագաներ ձեռք բերելու համար «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացրել է ավելի քան ութ միլիոն դրամ:

Հաջորդ որոշմամբ գործադիրը հաստատել է Հայաստանից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները: Հայաստանից Եվրամիության երկրներ մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքի արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը:

Գործադիրը որոշել է` Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրով 15 մլն եվրոյին համարժեք դրամի չափով վարկ տրամադրելու պայմանագրով նախատեսված վարկային պարտավորության ապահովման նպատակով ՀՀ ԿԲ-ին տրամադրել նույնքան դրամի չափով վարկային երաշխիք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here