տուն Աշխարհ Հայկական խաչը՝ թուրքական խանութի փակման պատճառ

Հայկական խաչը՝ թուրքական խանութի փակման պատճառ

430
0

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում Էրբիլում փակվել է թուրքական «FLO» ապրանքանիշի կոշիկի խանութը: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

Ermenihaber.am- ի հրապարակման համաձայն՝ Էրբիլի «Մեգա մոլի» «FLO» խանութի մասնաճյուղում վաճառվել է մի զույգ կանացի կոշիկ, որի ներքևի մասում խաչ է պատկերված եղել, որը ընկալվել է որպես քրիստոնեության նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զիյա Պետրոսը քրդական  «Rûdaw» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել:

Նրա խոսքով, գործի քննությունից հետո Էրբիլի իշխանությունները որոշել են փակել կոշիկի խանութը՝ հավելելով, որ «FLO»-ի նաև մյուս խանութներում է անհրաժեշտ ստուգումներ իրականացնել:

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ կոշկի վրայի խաչը նման է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «ծաղկած» խաչին: