տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». 997 հեկտար 49 տարով

«Հայկական Ժամանակ». 997 հեկտար 49 տարով

106
0

hjԳյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան իր տարատեսակ «հենակետերն» ունի Շիրակի մարզի այլ հա­մայնքների, մասնավորապես՝ Վահրամաբերդ, Հովունի, Մար­մաջեն, Քեթի գյուղերի հարակից տարածքներում: «Կառավա­րության կողմից այդ տարածքը իրենց Է տրված: 997 հեկտար վարչական տարածք Է՜ 49 տարի օգտագործման ժամկետով տրվել Է իրենց: Զինվորականների թիվն Էլ Է ավելացել. 500 զինվոր առաջին կեսն Էր, 500՝ երկրորդ կեսն Էր եկողների»,֊ մեզ հետ զրույցում ասաց Վահրամաբերդի հւսմայնքապետը՝ Աղվան Մարտիրոսյանը: Նա նաև հայտնեց, որ իրականում գյուղացիների վարելահողերը եւ ցանքատարածությունները երբեմն տուժում են ռուս զինվորականների կողմից ռազմա- տեխնիկայի մուտքի պատճառով: Մարմաշենի համայնքա- պետ Աշոտ եղոյանի ասելով, ամառվանից տարածքում աշ­խուժություն կա, բայց տարածքը չի ընդլայնվել. «Մեզ համար դա փակ գոտի Է, բայց ամառվանից ակտիվ են ու վաղուց նման տիպի ակտիվություն չէր եղել»,- ասում է համւսյնքապե- տը եւ ավելացնում. «Որպես մարմաշենցի՝ դուրեկան չի, որ մենք իրենց հետ ինչ-ինչ հարցերում առնչվում ենք»: Երկու համայնքւսպետերն էլ մեր թղթակցի հետ զրույցում հիշեցրել են այդ «հենակետում» տեղի ունեցած ողբերգությունը, երբ ակա­նի պայթյունից զոհվեցին երկու երեխա:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here